ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ

(ՊՐՈՖ. Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ)

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) Երևանում հիմնադրվել է պրոֆ. Արամ Աբրահամյանի մասնավոր հավաքածուի հիման վրա: Այս նվիրատվությունը իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին, Ա. Աբրահամյանի հայրենասիրության մեծագույն դրսևորում էր:
Ռուսական արվեստի թանգարանում ներկայացված են գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական ձևավորման այն ժամանակաշրջանի վարպետների աշխատանքները, որը բացառիկ նշանակություն ունեցավ ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային արվեստի համար (XIX դարի վերջ - XX դարի սկիզբ):
Թանգարանում ցուցադրված են այնպիսի նկարիչների ստեղծագործություններ, ինչպիսիք են Կ. Կորովինը, Վ. Սերովը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Ա. Բենուան, Զ. Սերեբրյակովան, Բ. Կուստոդիևը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Կ.Պետրով- Վոդկինը, Ն. Ռերիխը, Ռ. Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Մ. Սարյանը, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և ուրիշները:
 

Ազդագիր


Ազդագիր

Կրթական ծրագրեր


Կրթական ծրագրեր

Խանութ


Խանութ
Created by Planet Studio AM